Սամվել Սանամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
18:06 , 12 ապրիլ, 2017
Սամվել Սանամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, իր դիմումի համաձայն: Նա վարչապետի խորհրդական էր նշանակվել փետրվարի 17-ին:
Սանամյանը Աժ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ստացել է ամենաշատ ձայնը: