Վրաստանը մինչև 2017-ի ավարտը գազ չի գնի ՌԴ-ից և Իրանից


17:48 , 12 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը:
 «Համաձայնագիրը, որը կնքվել է «Գազպրոմի» հետ, հնարավորություն է տալիս կախվածություն չունենալ ռուսական գազից: Մեզ հնարավորություն է ընձեռվում գազ գնել Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
 Ըստ Կալաձեի, «Գազպրոմի» հետ երկամյա պայմանագրի ավարտին Վրաստանն ավելի ամուր դիրքերում կլինի, քանի որ կկառուցվի գազի պահեստարանը: Դա թույլ կտա ավելի քիչ կախում ունենալ ռուսական գազից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։