Ստեղծվել է հանձնաժողով արևային կայանների կառուցման ծրագրին աջակցելու նպատակով


20:30 , 12 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
 Անցած տարվա վերջին կառավարության կողմից հաստատված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով հաստատվել է հանձնաժողովի կազմը, որում ընգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական կառավարման և զարգացման, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության նախարարություններից, ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և այլ գերատեսչություններից։

Ինչպես տեղեկացնում են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժնից, հանձնաժողովի նպատակն է ներկայացնել առաջարկություններ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցմանն աջակցող քայլերի ուղղությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։