16:42 , 12 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումից հետո համացանցում տարածվել է Երեւանում արված հետեւյալ լուսանկարը:
Երեկ՝ ապրիլի 11-ին, կատալոնցիները դժգույն խաղ ցուցադրեցին եւ «Ծեր սինյորային» պարտվեցին 3:0 հաշվով, ինչը մեծապես պակասեցրեց կիսաեզրափակիչ դուրս գալու նրանց հնարավորությունները:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ծաղկեպսակը «Յուվենտուսի» երկրպագուներից մեկի կատակն է ընկերոջը, որը «Բարսելոնայի» երկրպագու է: Ծաղկեպսակի վրա գրված է. «Օղորմի Բարսելոնա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։