8 քիչ հայտնի փաստ Յուրի Գագարինի և իր կատարած թռիչքի մասին


17:01 , 12 ապրիլ, 2017

Ապրիլի 12-ը համարվում է Տիեզերագնացության միջազգային օրը, քանի որ ուղիղ 56 տարի առաջ՝ 1961 թվականի ապրիլի 12-ին, ռուս տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով ուղևորվեց դեպի տիեզերք և 108 րոպեում շուրջերկրյա ճամփորդություն կատարելուց հետո վերադարձավ Երկիր: Գետնից 7 կիլոմետր բարձրության վրա նա դուրս եկավ տիեզերանավից և պարաշյուտով վայրէջք կատարեց։

Ահա Յուրի Գագարինի և իր կատարած թռիչքի մասին 8 փաստ, որոնց մասին շատ քչերը գիտեն։Image result for yuri gagarin

1. Յուրի Գագարինը բասկետբոլի ու հոկեյի մեծ սիրահար էր և երկար տարիներ զբաղվել է այդ սպորտաձևերով։

2. Տիեզերք ուղևորվելիս Գագարինը կրում էր բաց նարնջագույն սկաֆանդր, իսկ սաղավարտին մեծ կարմիր տառերով գրված էր «СССР»: Ի դեպ՝ միայն վերջին վայրկյաններին որոշվեց ավելացնել սկաֆանդրի վրայի տառերը, որպեսզի պարաշյուտով վայրէջք կատարելուց հետո նրան հեշտությամբ կարողանան ճանաչել։Related image

3. Գագարինն իր թռիչքը մեկնարկեց «Պոյեխալի» խոսքով, ինչը թարգմանաբար նշանակում է «գնացինք»։

4. Երբ Յուրի Գագարինն ուղևորվեց տիեզերք, ընդամենը 27 տարեկան էր։

5. Հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ Կորոլյովը պատմում էր, որ Գագարինը չափազանց բարեկիրթ մարդ էր և միշտ հետևում էր ավանդույթներին։ Առաջին անգամ նորակառույց Վոստոկ տիեզերանավ մտնելուց առաջ Գագարինը հանել էր իր կոշիկները, քանի որ Ռուսաստանում, առհասարակ, տուն մտնելուց առաջ ընդունված է հանել կոշիկները։ Այս փաստը մեծ տպավորություն էր գործել Կորոլյովի վրա։Related

6. 1961 թվականից ի վեր ապրիլի 12-ը համարվում է մարդկանց՝ դեպի տիեզերք կատարած թռիչքի միջազգային օրը, իսկ Ռուսաստանում ամեն տարի շատ մեծ շուքով են նշում Տիեզերագնացության օրը։

7. Յուրի Գագարինը նաև չարաբաստիկ «Սոյուզ-1» թռիչքի գլխավոր հրամանատարն էր, որը 1967 թվականի ապրիլի 24-ին վթարվեց։ Հաջորդ տարի ուսումնական թռիչքներից մեկի ժամանակ մեկ այլ վթարի պատճառով Գագարինը զոհվեց։

8. «Վոստոկ-1» տիեզերանավը հիմա ցուցադրվում է Մոսկվայից ոչ շատ հեռու գտնվող Կորոլյով քաղաքի թանգարաններից մեկում։