23:47 , 21 մարտ, 2013
Ինքս թոք շոուների կողմնակից չեմ, քանի որ կարծում եմ՝ Հայաստանում այն չի աշխատում... Քանի որ մեր շատ սիրելի հաղորդավարները շատ դժվար են համակերպվում այն մտքի հետ, որ նրանք պետք է միայն ուղղորդեն հաղորդումը: Նայեցի «Ազատ գոտի» հաղորդումը... Առաջին իսկ 5 րոպեից հետո նյարդերս լարվեցին... Ամեն երկրորդ բառից հետո Էրիկը միջամտում էր...ես....ես և կրկին ես... Կարծես լիներ նրա բենեֆիսը... Ես տեսա, ինձ հետ պատահեց... Իսկ ես կարծում եմ, որ նա պետք է թույլ տա, որ հյուրերը արտահայտվեն, իսկ ինքը ուղղորդի հաղորդումը... Թույլ չէր տալիս՝ հյուրերից շատերը ավարտեին իրենց միտքը...և որոշեցի այլևս չդիտել, որքան էլ հետաքրքրիր լինեն թեմաները (