22:36 , 21 մարտ, 2013Այս անգամ նորաձևության ոստիկանության բաժանմունքում է նորաձևությունից լավատեղյակ Ֆայինան: Նա հայտնեց իր անկողմնակալ տեսակետն ու չխնայեց շատերին:
Եվս մեկ անգամ հարկ ենք համարում շեշտել` մասնագետների տեսակետն ու արտահայտած կարծիքը հաճախ չի համընկնում խմբագրության դիրքորոշման հետ: Այս խորագրում մենք երբեք չենք ներկայացնում մեր կարծիքը, այլ էջն ընթերցողի, ինչու չէ, նաև հայտնի մարդու համար արժեքավոր դարձնելու համար խոսքի հնարավորություն ենք ընձեռում հենց ոլորտի մասնագետներին: Նրանց մասնագիտական խոսքը ձեզ, հայտնիներ, ուրախացնում է միայն այն ժամանակ, երբ քննադատության չեք ենթարկվում, բայց այդ դեպքում երբեք չեք էլ արձագանքում, բացասականի դեպքում` ճիշտ հակառակն է: Այնպես որ, հայտնիներ, բողոքելու, աղմուկ բարձրացնելու փոխարեն կարող եք պարզապես օգտվել անվճար խորհրդատվության հնարավորությունից` հաջորդ անգամ Fashion Police-ում չհայտնվելու համար:

1. Կերպարը շատ գեղեցիկ ու հետաքրքիր է, միակ թերությունը գլխարկն է: Այն Հերի Սլիմոնի ոճի է: Սակայն գլխարկի եզրերը պետք է կարճ և ուղիղ լինեին, իսկ այս դեպքում այն լայնեզր է, որը հակառակ կողմով է դրված:
2. Կերպարն ինձ շատ է դուր գալիս: Ամեն ինչ ճիշտ է, գրագետ: «5+» եմ նշանակում:
3. Շատ գեղեցիկ ուրվագիծ է: Նա գեղեցիկ ոտքեր ունի, որոնք կարող է ցուցադրել: Գունային համադրությունը ճիշտ է, զուգագուլպան` գեղեցիկ:
4. Չեմ հավանում: Այս հագուստում փայլ ընդհանրապես պետք չէր: Վերնաշապիկի մանժետները, օձիքը նույնպես վատն են: Վատ է, շատ վատ: Անհասկանալի է:

5. Հագուստի վերին հատվածը հավանում եմ, բայց կոշիկները հագուստին անհամապատասխան: Կերպարը հարմոնիկ չէ: Եթե տարրերն առանձին-առանձին վերցնենք` նորմալ է, բայց համադրությունը` սխալ:
6. Իր ոճում է: Կոշիկները լավն են: Տաբատը կարող էր ավելի լայն լինել, թեև մենք չգիտենք, թե նա ինչո՞ւ է այս լայնությունն ընտրել: Միայն շապիկի վրայի պատկերն ինձ ամենևին դուր չի գալիս:
7. Կոշիկը ճիշտ չէ, կերպարին անհամապատասխան է: Ընդհանրապես դրանց արտադրությունը պետք է պետականորեն արգելվի: Բացի այդ, մի բան պակասում է: Հայ արտիստները հաճախ պարզապես հայ տղայի նման են հագնվում ու մոռանում, որ իրենք արտիստ են: Պետք է իր կերպարի վրա աշխատի:
8. Շատ լավ կերպար է, ճիշտ ընտրված բաղադրիչներով: Գույները, ձևերը հիանալի են, շապիկի պատկերը` նույնպես: Այսպես կարելի է փողոցում զբոսնել:

9. Գույնի, ձևի ու կտորի համադրությունը ճիշտ է: Սանրվածքի ընտրությունը ևս սխալ չէ, թեև վզնոցն առավել նուրբ և եթերային կարող էր լինել:
10.Կերպարը ծանրաբեռնված չէ: Ճիշտ ընտրված ձև ու գույն է` առանց ակնհայտ սխալների ու թերությունների: Երիտասարդ աղջկա կոկտեյլային կերպար է ստացվել, թեև այն կարող էր առավել վառ լինել:
11.Հայ Մերիլին Մոնրոն է: Շատ գեղեցիկ կերպար է` իդեալական լուծումներ:
12. Նայում եմ նրան ու հագուստը չի երևում, որովհետև կլանում է հենց ինքը: Շատ «կայֆ» կերպար է: Ամեն ինչ անթերի է: