Բաքվի թաղամասերից մեկում այս պահին քանդում են 19-րդ դարում կառուցված Հաջի Ջավադի մզկիթը


13:11 , 12 ապրիլ, 2017

Картинки по запросу արտյոմ տոնոյանԲաքվի թաղամասերից մեկում այս պահին ԱՀ իշխանությունների հրահանգով քանդում են 19-րդ դարում կառուցված Հաջի Ջավադի մզկիթը, որը ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից մտցվել էր այդ պետության պատմական և մշակութային հուշարձանների ցանկ։

Բազմաթիվ շիա հավատացյալներ, որ մզկիթից դուրս չէին գալիս՝ այդ կերպ փորձելով ընդդիմանալ մզկիթի քանդմանը, ձերբակալված են։

Ընտիր կլիներ, եթե հիմա այս մասին արագ կերպով իրազեկվեին Իրանի ատրպատականյան այաթոլլաները, հատկապես այն այաթոլլաները, որոնք երբեմն որպես բարձրախոս օգտագործվում են ԱՀ-ի կողմից հակահայկական քարոզչության մեջ՝ կուլ տալով ԱՀ «շիայական խայծը»։