Սաուդյան Արաբիան մտադիր է երկարաձգել ՕՊԵԿ-ի հետ համաձայնագիրը. Bloomberg


13:26 , 12 ապրիլ, 2017

Սաուդյան Արաբիան մտադիր է աջակցել նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ ՕՊԵԿ-ի գործարքը, հաղորդում է Bloomberg-ը:

Պարբերականը հստակեցնում է, որ ՕՊԵԿ-ի անդամները խոստացել են նավթի արդյունահանման ծավալները կրճատել օրական 1.2 մլն բարելով: Սաուդյան Արաբիան ստանձնել է պարտավորության հիմնական մասը:

ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանը, Մեքսիկան, Ղազախստանն ու մի շարք այլ երկրներ համաձայնել են նավթի արդյունահանումը կրճատել օրական շուրջ 600 հազար բարելով: