11:40 , 12 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում (Տիգրանակերտում) տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է: Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին թուրք նախարարն ասել է Haberturk-ի ուղիղ եթերում՝ նշելով, որ հարձակումն իրականացվել է` դրսից թունել բացելով:
Ահաբեկչությունն իրականացնող կազմակերպության անունը դեռևս չի հրապարակվել: