Յուվենտուսը տապալեց Բարսելոնային (տեսանյութ)


01:38 , 12 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը:

Արդեն 7-րդ րոպեին Պաուլո Դիբալան շքեղ հարվածով բացել է հաշիվը: 22-րդ րոպեին հակագրոհի վերջնամասում Մանջուկիչի փոխանցումից հետո Դիբալան հստակ հարվածով 2-րդ գնդակն ուղարկեց Տեր Շտեգենի դարպասը՝ ձևակերպելով դուբլ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում կատալոնական թիմի ֆուտբոլիստները պահեր ունեին, սակայն 10 րոպե անց 3-րդ գնդակն ընդունեցին. անկյունայինի փոխանցումից հետո Կյելինին գլխի հարվածով գրավեց դարպասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ