ԱՄՆ-ի հետախուզությունը ուսումնասիրում է՝ արդյո՞ք Սիրիան ունի քիմիական զենքի լրացուցիչ պաշարներ


00:52 , 12 ապրիլ, 2017

 RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ հետախուզությունը շարունակում է ուսումնասիրել Սիրիայի կառավարության մոտ քիմիական զենքի առկայությունը, ինչպես նաև զբաղվում է այն վայրերի փնտրմամբ, որտեղ այդպիսի զինանոց կարող է գտնվել, լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

 «Մենք շարունակում ենք դա հետազոտել (քիմիական զենքի առկայությունը) և թե որտեղ այն կարող է գտնվել»,- պատասխանել է նա լրագրողների հարցին, թե ունի՞ արդյոք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը այլ քիմիական զենք: