21:16 , 12 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է. «Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու միակ մտահոգությամբ՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել թույլ չտալու ռազմական դիմակայություն ՌԴ-ի և ԱՄՆ միջև»,- ասել է նախագահի թեկնածուն: Ֆիյոնը նաև նշել է, որ ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն է, որը տարածվել է ԱՄՆ սխալների, հատկապես, Իրաքում պատերազմի պատճառով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: