22:37 , 11 ապրիլ, 2017Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել: Ըստ գերմանական Bild պարբերականի՝ պայթյունի պատճառով կոտրվել են ավտոբուսի ապակիները: Թիմի ֆուտբոլիստներն անվտանգ վայրում են: Ըստ աղբյուրի` վիրավորվել է մեկ ֆուտբոլիստ՝ պաշտպան Մարկ Բարտրան:
Դորտմունդի «Բորուսիա»-ն ժամանել էր ֆրանսիական «Մոնակոյի» հետ խաղին: Հնարավոր է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը հետաձգվի:
