Ադրբեջանցի պատգամավորը սկանդալ է սարքել ԵԽԽվ-ում ու լքել դահլիճը


21:14 , 21 մարտ, 2013

Ադրբեջանցի պատգամավորը սկանդալ է սարքել ԵԽԽՎ-ումԷս մեր ադրբեջանցի հարևանները լրիվ եզո են, դե իսկ ներքին լսարանի համար արվող պոպուլիզմի տեսակետից մերոնց էլ տվել-անցել են։ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի նիստում, որն ընթանում էր Փարիզում, սկանդալ է սարքել ոմն Էլհան Սուլեյմանով մարդանման էակ, որը ներկայացնում է Ադրբեջանի պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ում։
Էս մեր խրոխտ ու ժողովրդավարական արժեքներին այդքան հավատարիմ հարևանը անողոք քննադատության է ենթարկել ... ուշադրություն... ՀՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները ու ԵԽԽՎ-ի տված գնահատականները։ 
Սույն ուլը էնքան ա համը հանել, որ անգամ տոլերանտ ու սև ձկնկիթ սիրող եվրոպացիքի նյարդերն են տեղի տվել ու Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի նիստում, որն ընթանում էր Փարիզում, սկանդալ է եղել ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի մասնակցությամբ, ինչը խիստ նեղացրել է վերջինիս, և նա ասես ոչխարը՝ գայլից, փախել է ԵԽԽՎ նիստերի դահլիճից, իսկ հետո հայտարարել, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը պահանջում է ապրիլին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանին քննարկման դնել լիագումար նիստերում տեղ գտած տոտալ խախտումներն ու կեղծիքները: Նա, սակայն, չի նշել, թե ինչ խախտումների եւ կեղծիքների մասին է խոսքը:
Ջան եմ ասել, ասենք իհարկե կարելի էր մտքներիս առաջինը եկող ակնարկն անել, թե այ փթիրներ, դուք ձեր ընտրություններին նայեք, բայց իրականում ես շատ կուզենայի, որ Սուլեյմանովի նման եզոները հնարավորինս շատ սենց շոուներ անեին, որովհետև էդ ժամանակ մենք կարանք բա՜ն չանենք, իսկ իրենք իրենց նենց կխայտառակեն, որ մենք 100 տարվա մեջ չէինք կարողանա :)