Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա


22:00 , 11 ապրիլ, 2017

 Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանաՀանրապետության տարածքում`

 Ապրիլի 12-ի գիշերը Սյունիքում և Արցախում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-16-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: