22:09 , 21 մարտ, 2013Այսօր Տիկնիկային թատրոնում տեղի կունենա The Beautified Project-ի` իրենց 8-ամյակին նվիրված համերգը:

Համերգի ընթացքում հնչելու են 17 ստեղծագործություններ խմբի առաջին, երկրորդ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թողարկվող երրորդ ալբոմներից: «Այսօրվա մեր համերգին ունենալու ենք երկու հյուր` երգչուհիներ Սոնա Ռուբենյանը և Ծովինար Մելքոմյանը, ում հետ մենք դուետ ունենք նաև մեր առաջին ալբոմում»,- ArmStar.am-ի հետ զրույցում մանրամասնեց խմբի մեներգիչ Անդրեն:
Նշենք նաև, որ համերգի բոլոր տոմսերը արդեն վաճառված են, նույնիսկ որոշ մասնակիցներ հոտնկայս են դիմավորելու և ճանապարհելու սիրելի խմբին: «Համերգն ավարտելուց անմիջապես հետո մեկնելու ենք Վրաստան, քանի որ վաղը և մյուս օրը նույն համերգը կազմակերպված է նաև Թբիլիսիում»:
Տեղեկացնենք նաև, որ համերգի ընթացքում լինելու են պրեմիերաներ խմբի երրորդ ալբոմից, որը կթողարկվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

ArmStar.am-ը շնորհավորում է The Beautified Project-ին իր գործունեության 8 ամյակի առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ: