21:20 , 11 ապրիլ, 2017Այս մարդիկ առաջնորդել են միլիոնավորների, մշակել են քաղաքականություն ու վճռորոշ դեր խաղացել համաշխարհային քաղաքականության մեջ, բայց դրա հետ մեկտեղ նրանք ունեցել են նաև տարօրինակ կողմեր, ու առաջնորդների մասին այս հետաքրքիր փաստերը շատ քչերին են հայտնի:
Կիմ Ջոնգ Իլն առևանգել է մի ռեժիսորի

Հյուսիսային Կորեան առաջնորդելու ժամանակ Կիմ Ջոնգը վատ համբավ էր ձեռք բերել իր կասկածելի վարքագծի համար: Նրա ամենատարօրինակ արարքներից էր հարավային Կորեայից մի ռեժիսորի կնոջ հետ առևանգելն ու ստիպելը, որ իր համար ֆիլմեր նկարի:
Միխայիլ Գորբաչովը Գրեմմիի է արժանացել

Միխայիլ Գորբաչովը, ով ժամանակին ԽՍՀՄ առաջնորդն էր, 2004 թվականին Գրեմմի է ստացել «Երեխաների համար լավագույն ձայնային ալբոմ» անվանակարգում ռուսական ժողովրդական «Պետյան և գայլը» մուլտֆիլմում ձայնային կրկնօրինակման համար:
Նիկոլա Սարկոզիի հարսը Մերի Քեյթ Օլսենն է

Ֆրանսիայի նախկին նախագահի եղբայրը՝ Օլիվիեր Սարկոզին, 2012-ին սկսեց հանդիպել դերասանուհի Օլսեն քույրերից Մերի Քեյթի հետ: Նրանք ամուսնացան, ու այդ ամուսնությունն օգնեց նախագահին ավելի հայտնի դառնալ:
Նելսոն Մանդելան հայտնվել է Սպայկ Լիի ֆիլմերից մեկում

27 տարվա ազատազրկումից 2 տարի անց Մանդելան, ով 1994 թվականին դառնալու էր Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը, հայտնվում է Մալկոլմ Իքս ֆիլմի ամենավերջում:
Նապոլեոն Բոնապարտը սիրային վեպ է գրել

Ֆրանսիայի վաղեմի ռազմական առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի անունը շատերին է հայտնի. նա ֆրանսիական հեղափոխության ամենանշանավոր մարդկանցից է: 26 տարեկանում նա գրել է սիրային վեպ՝ «Clisson et Eugénie» անունով, որը պատմում է Նապոլեոնի կապը եղբոր կնոջ՝ Բերնարդինի հետ:
Մարգարետ Թետչերը նպաստել է լցնովի պաղպաղակի ստեղծմանը

Անգլիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերն օգնել է ներմուծել մեր կողմից շատ սիրված լցնովի պաղպաղակները: Բրիտանիայի J. Lyons & Company ընկերությունում աշխատելու տարիներին նա իր թիմի հետ առաջարկել է այս գաղափարը՝ պաղպաղակ պատրաստելու ծախսերի կրճատման համար:
Թագուհի Էլիզաբեթ I-ը քաղցրաբլիթ-մարդուկների մեծ սիրահար է եղել:

Բրիտանիայի թագուհին քաղցրաբլիթ-մարդուկների մեծ սիրահար է եղել ու պատվիրել է իր աշխատողներին մարդուկներին սարքել այն մարդկանց պատկերով, ովքեր այդ օրն այցելելու էին նրան: