Երևանում ինքնասպանության փորձ կատարած 2 աշակերտները թիվ 127 դպրոցից են. տնօրենը հրավիրվել է ԿԳՆ
16:36 , 11 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Երևանի դպրոցների մեկի բակում ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանն այս պահին հրավիրվել է ԿԳ նախարարություն՝ բացատրություն տալու, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ոստիկանությունը ևս զբաղվում է դրանով, հարցին համապատասխան լուծումներ կտրվեն»,-ասաց Արշակյանը:
Նշենք, որ ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնել էին, որ դպրոցում 2 աշակերտի ինքնասպանության փորձի հետ կապված հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։