Ասադ. Սիրիան և ԿԺԴՀ-ը համատեղ հակազդում են «խոշոր գերտերությունների խելահեղ ձգտումներին»


15:34 , 11 ապրիլ, 2017

Ասադ. Սիրիան և ԿԺԴՀ-ը համատեղ հակազդում են «խոշոր գերտերությունների խելահեղ ձգտումներին»Aysor.am-ը գրում է.

Սիրիան և ԿԺԴՀ-ն համատեղ հակազդում են «խոշոր գերտերությունների խելահեղ ձգտումներին», որոնք մտադիր են այլ երկրներին հպատակ դարձնել: Այս մասին ասվում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի շնորհավորական հեռագրում, որն ուղղված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին՝ նրա պապի ծնդդյան օրվա կապակցությամբ, փոխանցում է ТАСС-ը:

Ասադի խոսքով՝ ներկայում Սիրիան և Հյուսիսային Կորեան վճռական պայքար են մղում ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանությունը և անվտանգությունը պաշտպանելու համար: Սիրիայի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված համգործակցությունը և բարեկամությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ