Երևանի քաղաքապետի՝ անպայման երեւանցի լինելու մասին


15:39 , 11 ապրիլ, 2017
Похожее изображениеՄարդկանց մի տեսակ է հայտնվել, որոնք Երևանի քաղաքապետի ընտրության հարցում պնդում են, թե բա քաղաքապետը պիտի անպայման երևանցի լինի, ու որպես հիմնավորում ասում են, թե իբր ոչ բնիկ երևանցին չի կարող ղեկավարել քաղաքը։ Հիմա որ խորանանք Երևանի բոլոր ժամանակների քաղաքապետերի կենսագրության մեջ, բնիկ երևանցի մի երկու քաղաքապետ հազիվ գտնենք։ Բացի այդ՝ էդ մարդիկ ճիշտ կանեն Լոնդոնի, Նյու Յորքի պես մեգապոլիսներին նայեն։ Լոնդոնը մահմեդական քաղաքապետ է կառավարում, Նյու Յորքը ծագումով իտալացի քաղաքապետ է ունեցել ու էդ մարդիկ հաստատ վատ չեն ղեկավարել էդ մեգապոլիսները։ Էնպես որ, կարևորը քաղաքապետի ծագումը չէ, այլ նրա աշխատանքային որակները։ Եվ վերջապես, այսպես ասած, բնիկ երևանցի քաղաքապետեր են եղել ու կան, որոնք մի այլ կարգի են ապականել Երևանը։