Պաշտոնանկություն` վարչապետի որոշմամբ


15:07 , 11 ապրիլ, 2017

Պաշտոնանկություն` վարչապետի որոշմամբBarometer.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն որոշում է ստորագրել Սվետլանա Դավթյանին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

"Ղեկավարվելով "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի "ժգ" ենթակետով`
Սվետլանա Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից":