14:00 , 11 ապրիլ, 2017
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները դեռևս քիմիական զենք կիրառելու հնարավորություն ունեն, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեր տվյալներով՝ սիրիական ռեժիմը նախկինի պես քիմիական զենք կիրառելու ներուժ ունի: Հարկավոր է, որպեսզի ռեժիմը դադարեցնի քիմիական զենքի կիրառումը, ինչպես նաև ընդդիմության դեմ սպառազինության ավանդական տեսակները… Պետք է պատրաստ լինենք դրան և այժմ պետք է համոզենք Ռուսաստանին, որ Սիրիայի ապագան առանց Բաշար Ալ-Ասադի է»,-հայտարարել է նա: