Երևանի ավագանու ընտրություններում շատ քաղաքական ուժերի հայտ չներկայացնելը պայմանավորված է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով. քննարկում (տեսանյութ)


13:52 , 11 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններում շատ քաղաքական ուժերի հայտ չներկայացնելը պայմանավորված է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով: Այսօր «Նախընտրական զարգացումներ Երևանի ավագանու՝ գալիք ընտրությունների շուրջ» թեմայով քննարկմանը նման եզրահանգման եկան քաղաքական վերլուծաբանները:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա մեծամասամբ ազդել է ընտրակաշառքը։

«Ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքը ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանում դարձավ որոշիչ: Երևանում 75-80 տոկոսը գումարով է քվեարկում, և նման իրավիճակներում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը քաղաքական ուժերի համար դառնում է լրիվ անիմաստ: Ուղղակի ընտրության միջոցով այլևս հնարավոր է չէ փոփոխություն անել»,- ասաց Բադալյանը:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի շանսերին, նա նշեց, որ ՀՀԿ-ն այսպես, թե այնպես այդ մասնակից երկու ուժերին՝ «Ելքին» և «Երկիր Ծիրանիին» տեղեր տալու է, քանի որ Երևանի ավագանու՝ լեգիտիմ լինելու համար պետք է առնվազն երեք խմբակցություններ ներկայացված լինի. «ՀՀԿ-ն 65 տեղ չի վերցնելու: Երկուսին էլ ձայն տալու է այնքան, որքան կցանկանա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ