13:39 , 11 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
Ազգային ժողովի հերթական քառօրյայի այսօրվա նիստը նույնպես չմեկնարկեց: Գրանցված պատգամավորների թիվը քիչ էր, քվորում չապահովվեց:
«Քանի որ գնալով նոսրանում են մեր շարքերը, ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար այն պատգամավորներին, ովքեր, ամփսոսանքով պետք է ասեմ, հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն աշխատելու: Մի մասն այստեղ է, մի մասը դահլիճում չէ: Բայց ուզում եմ ծափահարություններով ողջունենք մեր ընկերներին: Ես անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ, եթե մի տեղ էլ որպես նիստ վարող չարաշահել եմ, խնդրում եմ ներողամիտ լինեք»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ