«Հայկական ժամանակ». ԱԺ հանձնաժողովի նախագահների տեղերի համար պայքարը սկսված է


10:15 , 11 ապրիլ, 2017

«Հանրապետական կուսակցությունում սկսվել են քննարկումները, թե համամասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան խորհրդարանից կամ կառավարությունում պաշտոն ստանան։

Սուր Է հատկապես ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ հանձնաժողովի նախագահների և միջազգային կառույցներում ՀՀ պատվիրակությունների ղեկավարների տեղերի համար պայքարը։ Ու քանի որ հանձնաժողովները կրճատվելու են, մրցակցությունը մեծ Է: Նախկինում գրել ենք. որ այս ԱԺ-ում հանձնաժողովներն ավելի մեծ լիազորություններ են ունենալու։ Մեծ Է պայքարը հատկապես տնտեսական և պետաիրավական հարցերի հանձնաժողովների նախագահների համար, քանի որ խորհրդարանում ընդունվող օրինագծերի գերակշիռ մասն այդ երկու հանձնաժողովներով Է անցնում։ Տնտեսական հանձնաժողովի նախագահի պոստի համար, ըստ իշխանական կուլիսներում շրջող տեղեկությունների. Հերմինե Նաղդալյանն Է պայքարում, եթե, իհարկե, նրան չհաջողվի կրկին Աժ փոխնախագահ դառնալ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։