Շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1620 կրակոց
09:45 , 11 ապրիլ, 2017
Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ։
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1620 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: