09:35 , 11 ապրիլ, 2017

«Ապրիլի 15-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կնշի իր 60-ամյակը Մոսկվայում: Նա ԱՄՆ-ից Մոսկվա է վերադարձել կարճ ժամանակով։ Իր հոբելյանական տարեդարձը նշելուց հետո նորից կմեկնի Նահանգներ: Նրա ծննդյան տարեդարձին կմասնակցեն նաև Հայաստանցի պաշտոնյաները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին որևէ մասնակցություն չունեցավ: Իր՝ ընտրություններին չմասնակցելն Աբրահամյանը պատճառաբանեց առողջական խնդիրներով: Նա բուժում է ստանում Միացյալ Նահանգներում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։