Թե որն է «Դորիանս»-ի «Lonely planet» երգի տեսահոլովակը Youtube-ից հանելու իրական պատճառը


18:42 , 21 մարտ, 2013

«Դորիանս» ռոք խմբի «Lonely planet» երգը, մարտի 18-ին տեղադրվելով մրցույթի Youtube-ի պաշտոնական էջում, երկու անգամ հեռացվել է (2013 Eurovision Song Contest Official Vide) այնտեղից: Լուրեր էին տարածվել, որ ադրբեջանական հարձակումներն են եղել պատճառը, բայց, իրականում, հոլովակը երկրորդ անգամ հեռացնելու պատճառն այլ է, որը մեկնաբանել է խմբի մամուլի քարտուղարը:

«Ադրբեջանական հակերների կողմից հարձակումներ միշտ էլ լինում են, եւ տեսահոլովակի հեռացման առաջին պատճառն այն էր, որ որպես Հայաստանի մասնակցի` նշված էր ոչ թե «Դորիանս»-ի, այլ Գոռ Սուջյանի անունը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երկրորդ անգամ «Lonely planet» երգի տեսահոլովակը հեռացվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական էջից այն պատճառով, որ խմբի բասս կիթառահար Էդգար Սահակյանի շապիկի վրա տեսահոլովակի 27-րդ վայրկյանում «break» բառում առկա է եղել վրիպակ: «Տեսահոլովակում կատարվել են մոնտաժային աշխատանքներ եւ վրիպակի շտկումից հետո այն տեղադրվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական կայքում մարտի 20-ի գիշերը»,-ասաց խմբի մամուլի քարտուղարը: Մարտի 21-ին տեսահոլովակն արդեն ունի 4184 դիտում:

Նյութի աղբյուրը` այստեղ