Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը կդառնա ՄԱԿ-ի ամենաերիտասարդ խաղաղության պատվիրակը


21:24 , 12 ապրիլ, 2017

Image result for MalaluՆոբելյան մրցանակակիր և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը կդառնա ՄԱԿ-ի ոչ պաշտոնական պատվիրակը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այդ մասին հայտնում է RIA Novwsti-ն:

«Այսօր գլխավոր քարտուղարը (Անտոնիու Գուտերեշ) Մալալա Յուսուֆզային կնշանակի ՄԱԿ-ի խաղաղության պատվիրակ, նա ուշադրությունը կկենտրոնացնի աղջիկների կրթության վրա»,- ասել է Դյուժարիկը: Նրա խոսքերով` Յուսուֆզայը կդառնա ամենաերիտասարդ խաղաղության պատվիրակը ՄԱԿ-ի պատմության մեջ:

Խաղաղության պատվիրակներ նշանակվում են 2 տարով: Նրանք պետք է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրեն ՄԱԿ-ի աշխատանքներին: