«Եղբայրս այսօր կդառնար 49 տարեկան». Արմինկան հրապարակել է հանգուցյալ եղբոր լուսանկարը


01:30 , 11 ապրիլ, 2017

Երգչուհի Արմինկան, ով վերջին շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր Instagram-ում հրապարակել է հանգուցյալ եղբոր լուսանկարը ու կատարել հուզիչ գրառում.

«Ես չեմ սիրում խոսել իմ կյանքի ծանր կողմերի մասին… Պարզապես մի բան կարող եմ ասել հաստատ. որքան էլ կորստից առաջացած ցավը սպիացնում է ժամանակը, միևնույն է, վերքը ներսից չի դադարում ցավել նույն ուժգնությամբ…

Եղբայրս այսօր կդառնար 49 տարեկան…»: