Կանադայում հավերին տալիս են վարձավճարով


23:47 , 11 ապրիլ, 2017

 Կանադական ընտանեկան Belbeck ֆերման իր հավերին տալիս է վարձավճարով: Ֆերմերները իրենց հավերի առաքումը ապահովում են 80 կմ շառավղով: Վարձավճարի մեջ մտնում է նաև ոչ մեծ հավանոցը, կերը և գիրք այն մասին, թե ինչպես նրանց խնամել, գրում է CBCnews-ը:
 Որպես բոնուս` 2 հավերը շաբաթվա ընթացքում տալիս են մոտ մեկ տասնյակ ձու: «Մարդկանց մեծ մասը շատ զարմացած են, որ այնքան էլ դժվար չէ հոգ տանել թռչուններին»,- ասում է Քեյթ Բելբեկը, և ավելացնում, որ հավերին վերադարձնելու դեպքերը շատ հազվադեպ են:
 Վարձավճարով տալը հիմնականում առաջարկվում է կես տարով, սակայն կարելի է նաև միայն ձմռան համար: Ֆերմերները տրամադրում են նաև ինկուբատորներ, եթե մարդիկ ցանկանում են հետևել ճտերի ծնվելուն: Այդ ծառայությունը հատկապես տարածվածություն է ստացել մանկապարտեզներում, դպրոցներում և այլ հիմնարկություններում: