Բրիտանացին 2,5 մլն դոլարի ոսկու ձուլակտորներ է գտել խորհրդային տանկում
00:31 , 11 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Բրիտանացի կոլեկցիոներ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկի մեջ գտել է ոսկու ձուլակտոր՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,5 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ:
55-ամյա Միդը տանկը գնել է eBay ինտերնետ-աճուրդում 37 հազար դոլարով: Ձուլակտորները նա գտել է վառելիքի բաքում, երբ գնումն ուսումնասիրելիս է եղել մեխանիկ Թոդ Չեմբեռլենի հետ:
Տանկը պատկանել է Իրաքի զինված ուժերին և մասնակցել Պարսից ծոցի 1990-1991 թվականների պատերազմին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: