00:06 , 11 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Բաղադրիչներ
• 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
• 1 բաժակ օրգանական կեֆիր
• 1թեյի գդալ կակաո
• 1 թեյի գդալ կտավատի սերմեր
• 5-7 սև սալոր։
1. Գերադասելի է սա պատրաստել երեկոյան, որպեսզի առավոտյան արդեն կարողանաք օգտագործել։
2. Սև սալորը լցրեք տարայի մեջ, վրան 100 մլ եռացած ջուր լցրեք. փակեք այն և 10 րոպե թողեք կրակին։
3. Մեկ այլ տարայի մեջ վարսակի փաթիլներ, կակաո և կտավատի սերմեր լցրեք։ Ավելացրեք կեֆիր, խառնեք։
4. Կտրատեք սալորը, ավելացրեք խառնուրդին։ Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները։
5. Խառնուրդը պահեք սառնարանում։