Էշթոն Քաթչերը թմրանյութեր օգտագործելու, Դեմի Մուրից բաժանվելու և Միլա Կունիսի հետ ամուսնական կայնքի մասին
23:56 , 10 ապրիլ, 2017
Life.tert.am-ը գրում է.
Դերասան ու պրոդյուսեր Էշթոն Քաթչերը ելույթ է ունեցել Դե-Մոյնեում գտնվող Drake համալսարանում, որն իր հարազատ Այովա նահանգում է։ Քաթչերը ստացել է Robert D. Ray Pillar Character Award մրցանակը, որը տալիս են «Օրինակելի մարդկանց»։
Իր խոսքը դերասանը կատակով է սկսել. «Հավանաբար, ես առաջին մարդն եմ, ով այս մրցանակն է ստանում, չնայած իր պատանեկության տարիներին թմրանյութեր է օգտագործել, գողության համար է բռնվել ու բոլոր ամսագրերին հայտնվել է որպես սրտակեր ու դավաճան»։
Իր ելույթի մյուս հատվածում դերասանը բավականին լուրջ թեմաներից է խոսել ու անդրադարձել է մանկական ուղեղային կաթված ունեցող եղբորը։ «Բնավորությունդ այն ժամանակ ես ցույց տալիս, երբ եղբորդ տուն ես ուղեկցում ու մեջքիդ հարված ես ստանում միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է «մենամարտել» նրա հետ, իսկ դու թույլ չես տալիս»,- նկատել է դերասանը։
Հոլիվուդյան դերասանն խոսել է նաև կնոջ՝ դերասանուհի Միլա Կունիսի մասին, ով նույնպես ներկա էր միջոցառմանը։ «Կարևոր չէ, կհաղթե՞ս, թե՞ կպարտվես։ Կարևոր է միայն դասեր քաղել այն սխալներից, որոնք անում ես ու ճիշտ ընկալել այն աշխարհը, որը քեզ շրջապատում է։ Քանի դեռ սեր, բարություն, լավատեսություն ու ավելիին հասնելու ձգտում ունեք, ձեր բախտը բերել է։ Սա ձեզ համար է, իմ ընտանիքի համար է, իմ չորս ծնողների համար է, իմ կնոջ համար է, ով ամեն օր «հետույքիս է հարվածում»»,- ասել է Էշթոնը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: