Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» արդեն թարգմանված է երեք հարյուր լեզվով


23:23 , 10 ապրիլ, 2017
Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» արդեն թարգմանված է երեք հարյուր լեզվովLife.panorama.am-ը գրում է.
 Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հանրահայտ ստեղծագործությունը` «Փոքրիկ իշխանը» դարձավ աշխարհի ամենաթարգմանված գիրքը Ավետարանից և Ղուրանից հետո: Վեպ-հեքիաթը արդեն թարգմանված է երեքհարյուերորդ լեզվով, գրում է Francetvinfo կայքը:

 Ինչպես հաղորդվում է, փոքրիկ իշխանը խոսեց արաբերենի հասանիա բարբարով, որը տարածված է Սահարայում: Այդ քիչ հայտնի լեզուն սակայն ծանոթ էր Սենթ-Էքզյուպերիին, ով ծառայել էր Մարոքոյի հարավային մասում:

 Գրողը և միաժամանակ` օդաչուն բանակ էր զորակոչվել 1921թ.-ին: Օդաչուի վկայականի համար քննությունը հանձնելուց հետո, Սենթ-Էքզյուպերիին տեղափոխեցին Մարոքո, որտեղ նրա հետ տեղի ունեցավ իր կյանքում առաջին ավիավթարը: Վիրավորվելուց հետո նա դարձավ փոստային ընկերության օդաչու և ղեկավարում էր Քափ-Ջուբիի փոստային կայանը` Սահարայի ծայրամասերից մեկում: Այնտեղ գրողը աշխատում էր իր առաջին վեպի` «Հարավային փոտային»-ի վրա:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: