Իվանկա Թրամփը ազդել է հոր՝ Սիրայի վրա հրթիռային հարձակում իրականացնելու որոշման վրա
22:47 , 10 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Իվանկա Թրամփը ազդել հոր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրայի վրա հրթիռային հարձակում իրականացնելու որոշման վրա, գրում է «Independent»-ը:
Ըստ պարբերականի՝ Թրամփի դուստրը ցնցվել է զոհերի և տուժածների լուսանկարները տեսնելով: Իվանկան առաջին մարդն է, ով դեմ է եղել հոր որոշմանը:
Ըստ մի քանի աղբյուրների, որին հղում է անում «Independent»-ը, նախագահի դուստրը անմիջական ազդեցություն է ունեցել հոր որոշման վրա, որը պետք է ընդունվեր Սպիտակ տան կլոր գրասենյակում և ԱՄՆ-ի վարչակազմի արձագանքը սպասվածից «թունդ» է եղել: