Կադրային քաղաքականությունը լուրջ վերանայման կարիք ունի. տնտեսագետը կառավարության` արտակարգ ռեժիմով աշխատանքի անցնելու մասին


23:08 , 10 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի անցնելու վերաբերյալ հայտարարությունը կառավարության կողմից կատարված «ախտաճանաչման» գնահատականն է, ինչը թույլ է տալիս կառավարությանը նման ռեժիմի անցնել: «Դա նաև խոսում է կառավարության կողմից ավելի լրջորեն, հետևողական, ռիթմիկ, արտակարգ ռեժիմով պարտականությունների իրականացմանը և ծրագրի կատարմանն անցնելու պատրաստակամության մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
 Թաթուլ Մանասերյանը հայտնեց, որ լավատես է և կարծում է, որ կառավարությունն ունի բավարար ներուժ՝ վարչական ռեսուրսն ավելի օպտիմալ օգտագործելու համար, ինչը թեև, ըստ նրա, բավարար չի լինի ակնկալվող արդյունքին հասնելու համար:
 Տնտեսագետի խոսքով՝ նախևառաջ պետք է օգտագործվի հանրապետությունում առայժմ առկա մասնագիտական ներուժը, մարդկային ռեսուրսները, որը անկախության տարիներին թեև մի կողմից`շնորհիվ երիտասարդ սերնդի ստացած կրթության, ավելացել է, մյուս կողմից՝ տեղի է ունեցել բավական մեծ թվով՝ տասնյակ հազարներից ավելի մասնագետների, փորձագետների, գիտնականների արտահոսք, քանի որ գնահատված չեն եղել:
 «Ես շատ կուզենայի, որ այն խոստումը, որը տվել է վարչապետը` ի սկզբանե   ստանձնելով նոր կառավարության ղեկը, օր առաջ իրագործվեր»,-ասաց նա և հիշեցրեց, որ գիտության բնագավառում հստակ խոստումներ են տրվել, դրույթներ կան առ այն, թե ինչպես պետք է վերափոխվի գիտության համակարգը, մասնավորապես՝ գիտության մեջ վարչական աշխատանքով ներգրավված անձանց տարիքային ցենզի մասով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: