22:40 , 10 ապրիլ, 2017
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի քաղաքական անցման անհրաժեշտության մասին, նշելով, որ այդ գործընթացը չպետք է տեղի ունենա միայն Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ, հայատնում է RIA Novosti-ն:
«Սիրիան պետք է հասկանա, որ քաղաքական անցումը անհրաժեշտ է, և այդ անցումը չպետք է տեղի ունենա միայն Ռուսաստանի և Իրանի հետ»,- ասել է Օլանդը:
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ հրթիռային հարվածը սիրիական ռազմաբազայի վրա, հայտարարելով, որ «քիմիական զենքի օգտագործումը անթույլատրելի է, և այդ հարձակումը պահանջել է պատասխան, որն էլ եկել է ԱՄՆ-ից»: