«Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումն է եղել. Ռոզի Ավետիսովա


21:32 , 10 ապրիլ, 2017
«Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումն է եղել. Ռոզի ԱվետիսովաLife.panorama.am-ը գրում է.
 «Եղնիկների կածանը» ֆիլմն արդեն հեռուստաէկրաններին է: Այս ֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ մարմնավորելով  զինվորական բուժքույրի, ով գլխավոր հերոսի սիրուհին է:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ռոզին պատմել է ֆիլմի նկարահանումների ընթացքից ու Խորեն Լեւոնյանի եւ Հրաչ Քեշիշյանի  հետ աշխատանքային գործընթացից:

«Երբ առաջարկը ստացա նկարահանվել այս հեռուստաֆիլմում, համաձայնելուս առաջին պատճառը հանդիսացավ այն, որ ծանոթացա սցենարին ու ընկալեցի կերպարս: Պետք է ասեմ, որ անմիջապես սիրեցի հերոսուհուն, նա շատ հետաքրքիր ու խարակտերային է, նման կերպար նախկինում չէի ունեցել: Եվան զինվորական բուժքույր է, նա անընդհատ զինվորների եւ հատկապես հերոսի՝ Դավիթի կողքին է, ում հետ նաեւ սիրային կապ ունի: Սակայն Դավիթի եւ Եվայի կապը ուղղակի սիրուհի եւ սիրեկան լիենելով չի եզրափակվում, նրանք նաեւ միմյանց շատ նվիրված ընկերներ են: Նրանց փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են զարգանում, հերոսը Եվայի հետ շփվում է նույն կերպ, ինչ իր ընկերների, իսկ Եվան էլ իր առջեւ դրված խնդիրներն է փորձում կատարել ամեն գնով: Կարծում եմ՝ հայ կինը շատ ուժեղ է եւ հայ կնոջ ուժն է, որ տղամարդկանց ավելի ուժեղ է դարձնում ու հաղթանակներ է բերում թե պատերազմում, թե կյանքում»,- պատմեց դերասնուհին՝ ընդգծելով.

«Չեմ վախենա ասել, «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում ունեցածս նկարահանումներն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումներն են եղել, որովեհետեւ թիմն աշխատում էր շատ համերաշխ ու պրոֆեսիոնալ»:

Խոսելով Հրաչ Քեշիշյանի հետ ռեժիսոր-դերասան կապի եւ աշխատանքի մասին՝ Ռոզին նկատեց.

«Այս ֆիլմը նկարահանվել է  իրական փաստերի հիման վրա, բայց որոշ հերոսներ, այդ թվում իմ հերոսուհին, հորինված է: Այս առումով պատասխանատվությունը կրկնակի մեծանում է, քանի որ արդեն իսկ անդրադառնալը այս թեմային շատ ցավոտ ու պատասխանատու է: Ինչ վերաբերվում է Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքին, նա շատ պահանջկոտ է, բայց նաեւ ինձ հաջողվեց շատ արագ հասկանալ նրա պահանջներն ու ուժերիս ներածին չափով իրականացնել այն, ինչ պարոն Քեշիշյանը պատկերացնում էր: Դժվար չէր նրա հետ աշխատելը, նա ինձ շատ էր վստահում ու դա էլ ինձ էր նոր պատասխանատվության առաջ կանգնեցնում, որպեսզի կարողանայի ամեն ինչ անել արդարացնելու համար այդ վստահությունը: Ես առաջին անգամ էի աշխատում Հրաչ Քեշիշյանի հետ ու ուրախությամբ պետք է ասեմ, որ ինձ իսկապես հաճելի ու հետաքրքիր էր նրա հետ: Նրա առավելությունն այն է, որ կարողանում է իր հետաքրքիր հանգստությունն ու ներդաշնակությունը փոխանցել դերասաին ու թույլ տալ նրան ավելին հանգիստ եւ իրական լինել»:

Անդրադառնալով Խորեն Լեւոնյանի հետ համատեղ խաղին՝ Ռոզին նախ նշեց, որ նախկինում անգամ ծանոթ չի եղել Խորենին.

«Խորենի հետ առաջին անգամ ծանոթացա այս նախագծի շրջանակում: Իրար չէինք ճանաչում, հետեւաբար միասին նախկինում չէինք խաղացել ու ամեն բան նոր էր թվում: Բայց պետք է շեշտեմ, որ Խորենը, որպես զուգընկեր, անզուգական է: Բացի նրանից, որ նա քեզ շատ ոգեւորում է իր խաղով, նաեւ խայտառակ կերպով օգնում է իր զուգընկերոջը ու դրա համար ոչ մի ջանք չի խնայում: Նա ամեն ինչ անում է, որպեսզի կարողանաս տեսարանն ամբողջությամբ պատկերացնել ու քեզ ազատ զգաս»,- հավելեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: