Footballhd.ru. ԲԿՄԱ-ն շատ է ցանկանում ձեռք բերել Վահան Բիչախչյանին


21:24 , 10 ապրիլ, 2017
Armfootball.com-ը գրում է.
 Footballhd.ru կայքը անդրադառնալով Golden Boy-2017 մրցանակի հավակնորդներին, անդրադարձ է կատարել նաև Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին, ով հավակնորդների թվում է: Ահա, թե ինչ է կայքը գրում մեր ֆուտբոլիստի մասին.
«17-ամյա հրաշամանուկ, ում հայրենիքում կնքել են, որպես նոր Մխիթարյան: Ինչպես և բոլոր հայերը, սիրում է դրիբլինգ, տեխնիկա և ճարպիկ է: Արդեն խաղում և գոլեր է խփում «Շիրակի» հիմնական կազմում: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի առաջնությունում, այլ նաև եվրագավաթներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: