Մեզ լավություն չեն արել չմասնակցելով. Արարատ Միրզոյանը` ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի` չմասնակցելու մասին


21:16 , 10 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 «Ելք» դաշինքից խորհրդարան անցած Արարատ Միրզոյանը գտնում է, որ առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մրցակցությունը չի տուժի նրանից, որ երեք ուժ է մասնակցում: «Հավանական եմ համարում, որ մյուս բոլոր ուժերը, որոնք Ազգային ժողովի ընտրություններին հավաքել էին քիչ տոկոս ձայներ, վերլուծել են և ուսումնասիրել են Երևանում ստացած արդյունքները և հանգել են այն եզրակացության, որ իրենք լուրջ հնարավորություններ չունեն և ավագանու ընտրություններին չեն առաջադրվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 Նշենք, որ Երևանու ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Հանրապետական» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:
 Արարատ Միրզոյանը նկատեց, որ գրեթե ամեն ինչ սև ու սպիտակի է հասցված` կա «Հանրապետական» կուսակցությունը և կա «Ելք» դաշինքը: «Ամեն ինչ շատ պարզ է. Կան վատերը և կան լավերը, կան վատ կառավարիչներ և լավ կառավարիչներ, կան կոռուպցիայի կրողներ և կան մաքուր ուժեր»,-ասաց նա:
 Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի»-ի մասնակցությանը` նա ասաց.«Զարուհի Փոստանջյանին մենք առաջարկել էինք մեր ցուցակի բարձր հորիզոնականներից մեկը զբաղեցնել, ինչպես նաև առաջարկել էինք Ազգային ժողովի ընտրություններին ընդգրկվել ցուցակում, սակայն այս անգամ ևս նա մերժել է և մեկնաբանությունները ու պատճառները իրենից կարող եք հարցնել: Ես չեմ հասկանում Զարուհի Փոստանջյանի մոտիվները, պատճառները, մոտեցումները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: