Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարի բացումը նախատեսված է 2018թ-ին. Ռուստամ Բաքոյան


20:26 , 10 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարի բացումը նախատեսված է 2018թ-ի Սեպտեմբերին: Այս մասին Тert.am-ի հետ զրուցում ասաց «Շամս» մարդասիրական ՀԿ  նախագահ Ռուստամ Բաքոյանը՝ հավելով, որ տաճարը կառուցվում է  Ակնալիճում  գործող եզդիական  տաճարի կողքին:
 «Այս տաճարը եզդիական համայքին  ավելի է  մոտեցնելու  իր  արմատներին, մշակույթին , կրոնին, պատահական չէ, որ աշխարհում ամենամեծ եզդիական  տաճարը  Հայաստանում է  կառուցվում, այստեղ եզդիական համայնքը արմատական է, հնարավորություն  ունի  պահպանել իր ավանդույթները, ունեն ազգային  բարձր  ինքնագիտակցում, խոշոր  սրբատեղի  է լինելու »,-շեշտեց Ռուստամ  Բաքոյանը:
 Տաճարն ունենալու է 25  մետր  բարձրություն, յոթ գմբեթ՝ գրանիտից ու մարմարից, ունենալու է մեծ աղոթասրահ կրոնական դպրոց և թանգարան: Տաճարի կառուցումը ֆինանսավորում է Մոսկվայում բնակվող ազգությամբ եզդի գործարար Միրզա Սլոյանը, ով ծնվել է Հայաստանում:
 Ռուստամ  Բաքոյանը ընդգծեց, որ եզդիների գլխավոր սրբավայրը՝ «Լալեշը» գտնվում Հյուսիսային Իրաքում: Նրա խոսքով՝ Եզդիների պատմական հայրենիքից դուրս առաջին զիարատը՝ սրբավայրը  կառուցվել է Հայաստանում Ակնալիճ գյուղում 2012-ին, որը օծել է եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: