ԴԱԻՇ-ը հայտարարել է Իսրայելը հրթիռակոծելու մասին


19:30 , 10 ապրիլ, 2017

 ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը պնդում է, որ Սինայի թերակղզուց՝ Եգիպտոսի կողմից, հրթիռակոծել է Իսրայելի հարավը, հաղորդում է AFP գործակալությունը:
 Ավելի վաղ Իսրայելի բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Սինայի թերակղզուց հրթիռ է արձակվել, որը պայթել է Իսրայելի Էշկոլ շրջանում՝ Գազայի հետ սահմանի մոտ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
 Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները փակել են նաև Եգիպտոսի հետ սահմանի վրա տեղակայված Տաբա անցակետը՝ Սինայի թերակղզում ահաբեկչությունների բարձր հավանականության պատճառով: