19:00 , 10 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այցելել է Ջորջ Բուշ ավագին և նրան գուլպա նվիրել, գրում է «
Telegraph»-ը:
«Այսօր Հյուսթոնում բավականին հաճելի ժամանակ անցկացրեցի Ջորջ Բուշ ավագի և նրա կնոջ հետ։ Խոսեցինք երեխաների, թոռների, հին ու նոր ժամանակներից։ Եվ, իհարկե գուլպաների մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Քլինթոնը։
Այնուհետև լուսանկար է տեղադրել, որտեղ նա հաշմանդամի սայլակին նստած ԱՄՆ-ի 41-րդ նախագահին երկու զույգ գուլպա է նվիրում: