Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի հունիսին


18:43 , 10 ապրիլ, 2017

 Panorama.am-ը գրում է.

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի գործարկումը նախատեսված է այս տարվա հունիսին: Գրում է վրացական աղբյուրը՝ վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանի հայտարարությունը:
 Նա նշել է, որ երկաթգիծը մեծ ներդրում կլինի Թուրքիայի արևելյան նահանգների տնտեսական զարգացման գործում:
 «Թուրքական արտադրության ապրանքները տարբեր երկրներ կուղարկվեն Կարսում գտնվող լոգիստիկ կենտրոնից, ինչը կկրճատի մատակարարումների ժամկետը»,-ասել է նա: