Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ինքնախոստովանական ցուցմունք գրել


17:58 , 21 մարտ, 2013

Հարգելի գործընկերներ
Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռեկտ հարցադրումներին ոչ կառավարությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել: 

ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան