Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան և Նոր Նորք բարձրացող հատվածը կրկին փակ կլինի


18:18 , 10 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
 Ապրիլի 10-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 11-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: