19:20 , 10 ապրիլ, 2017
Newmag.am-ը գրում է.
Նրանց, ում նյարդայնացնում են Twitter-ի սահմանափակումները, մասսայաբար անցնում են նոր Mastodon անվամբ բաց կոդով սոցցանցին: Բարի Mastodon–ի լոգոյով սոցցանցի աշխատանքները սկսվել են 6 ամիս առաջ: Նախագիծն իր անունը ստացել է հայտնի մետալ խմբի պատվին:
Mastadon-ի հեղինակը Եվգենի Ռոչկոն է: Նա Twitter-ի ակտիվ օգտատեր էր մինչև այն պահը, երբ միկրոբոլգը փոխվեց, ընդ որում դեպի վատը: Սահմանափակվեց այլ հավելվածների կապակցումը, փոխվեց Twitter-ի խրոնոլոգիան, ինչն էլ սոցցանցը դարձրեց անհարմար, հիշեցնելով Facebook-ը: Եվգենին որոշեց ստեղծել նոր, ավելի հարմար Twitter:
Ինչո՞վ է տարբերվում Mastodon-ը
Mastadon-ը գրեթե ամբողջությամբ իդենտիկ է Twitter-ին, բայց ունի մի քանի կարևոր տարբերություններ: Հաղորդագրություններում 140-ի փոխարեն կարելի է հավաքել 500 սիմվոլ, օգտատերերն էլ որոշ գրառումներ կարող են դարձնել գաղտնի: Բաց API թույլ է տալիս յուրաքանչյուրին Mastodon հավելվածը դարձնել սեփական նախասիրություններին և ճաշակին համապատասխան: Արդեն կա 3 մշակում Android-ի և ևս 3-ը iOS-ի համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։