Պատժի կրումից հետո Ալեքսեյ Նավալնին այսօր ազատ է արձակվել


17:06 , 10 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Սահմանված պատիժը կրելուց հետո ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Հակակոռուպցիոն հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Նավալնիին այսօր ազատ է արձակվել:
 Մարտի 26-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Վլադիվոստոկ, կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Մոսկվայում կայացած ցույցի ժամանակ Նավալնին անօրինական ցույց եւ երթ կազմակերպելու համար ձերբակալվել է:
 Մարտի 27-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար 15 օրվա կալանքի է դատապարտել: Դատարանը սահմանել է, որ Նավալնին, լինելով չարտոնված բողոքի ցույցի կազմակերպիչ, հրաժարվել է կատարել ոստիկանների՝ անօրինական հավաքը դադարեցնելու մասին պահանջները եւ ոտքերի ու ձեռքերի գործադրմամբ դիմադրել է իրավապահներին՝ փորձելով լարվածություն առաջացնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։